Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

15:44, 5 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

«Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot_6(2).png (254 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 5-ի կեսօրից հետո, 6-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ի երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot_5(3).png (29 KB)

 


© 2009 ARMENPRESS.am